Ձեզ ենք ներկայացնում «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության հաջորդ սիրելի և հայտնի ֆիլմը՝ «Ճերմակ անուրջներ»-ը։ Ֆիլմը նկարահանվել է 1984 թվականին հայ գրող, դրամատուրգ Վահան Թոթովենցի «Աղավնիներ» պատմվածքի մոտիվներով։
Ֆիլմը բացառիկ արժեք է իրենից ներկայացնում հայ կինոարտադրության պատմության մեջ թե՛ իր սցենարական լուծումներով, թե՛ դերասանական կազմով, ովքեր ֆիլմի հիմնական գաղափարը փոխանցում են մարդկանց:
Հնարավորինս անկեղծ և պրոֆեսիոնալ խաղն արտահայտում է կյանքն ինչպես որ է։ Այս է պատճառը, որ ֆիլմը համարվում է հայ հանրության ամենասիրելի ֆիլմերից մեկը։ Գլխավոր դերերում են այնպիսի հանրաճանաչ և տաղանդավոր դերասաններ, ինչպիսիք են Գալյա Նովենցը, Սոս Սարգսյանը, Նելլի Խերանյանը, Ազատ Գասպարյանը և այլոք։
Երջանկության պարզ բանաձևը ներկայացնող ֆիլմը քարոզում է հավատարմություն։ Այսօր անվիճելի է, որ նմանատիպ ֆիլմերի և գաղափարների պակասը կա էկրաններին, ուստի կարելի է հետ գնալ՝ տեսնելու այն ամենն, ինչ այսօր բացակայում է մերօրյա ֆիլմերում և լրացնել դրանց պակասը, քանի որ նմանատիպ ֆիլմերն, ինչպիսին է «Ճերմակ անուրջներ»-ը, ստեղծում են գաղափարներ բոլոր ժամանակների համար։
«Ոչ ոք չոր չի մնա»․ «Վարդավառ 2026» տոնական միջոցառում Երևանում
Հուլիսի 12-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Քրիստոսի Պայծառակերպության տոնը, ինչի առթիվ մայրաքաղաքում տեղի կունենա «Վարդավառ 2026» տոնական միջոցառումը։ Սա Հայ...





































