Ըստ աղբյուրի՝ Ասրյանի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ամար Պրիտ Սինգհի բանակցությունները կենտրոնացած են եղել «բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի, կործանիչների մարտունակության բարձրացման և անօդաչու սարքերից ու հրթիռներից բխող սպառնալիքներից պաշտպանության» թեմաների վրա։
Բացի այդ, Հայաստանը դիտարկում է օդից օդ դասի միջին հեռահարության Astra MK1 հրթիռների ձեռքբերումը, ինչպես նաև հայկական ԶՈւ սպառազինության Су-30СМ կործանիչների արդիականացումը՝ հնդկական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Երևանը քննարկում է «երկիր-երկիր» դասի Pralay կիսաբալիստիկ հրթիռային համալիրների ձեռքբերման արժեքը, որոնք, պարբերականի գնահատմամբ, կարող են ուժեղացնել Հայաստանի ռազմական ներուժը՝ Ադրբեջանի հեռահար հարվածային հնարավորությունների ֆոնին, այդ թվում՝ իսրայելական LORA հրթիռների առկայությամբ։
Ապրիլի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած պաշտոնական այցի մասին: Այցի ընթացքում Ասրյանը բանակցություններ էր վարել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի, Պաշտպանության նախարար Ռաջեշ Կումար Սինգհի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ղեկավարության հետ: Կողմերը քննարկել էին ռազմական համագործակցության առկա ծրագրերի արդյունքները, գործընկերության և տարածաշրջանային անվտանգության նոր ոլորտներ: Ըստ հնդկականի մամուլի հրապարակումների՝ Երևանը Հնդկաստանից արդեն գնել է Pinaka համազարկային կրակի համակարգեր, Akash ՀՕՊ համակարգեր, Swathi ռադարներ և հակաանօդաչու հարթակներ։

























