Իշխանությունները ծրագրում են առաջիկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին ներգրավել 25-օրյա վարժական հավաքներում, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ մարզպետներն ու վարչական շրջանների ղեկավարներն արդեն զինվորական կոմիսարիատներ են փոխանցել համապատասխան ցուցակները։ Դրանցում ներառված են ընդդիմադիր ուժերի հետ կապ ունեցող երիտասարդների անունները, որոնց առաջիկայում ծանուցագրեր կուղարկվեն։
Թերթը նշում է, որ այս քայլի նպատակը նախընտրական գործընթացներից ընդդիմության հնարավորինս մեծ թվով կողմնակիցների մեկուսացնելն է։
Ապրիլի 3-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզերում սկսել է մշտադիտարկման տակ առնել ընդդիմադիր շտաբների գործունեությունը։


































