Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերին։ Տարածաշրջանային փոխկապակցվածության ամբողջ ներուժի իրացման հարցում Միրզոյանն ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) կյանքի կոչմամբ և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը, ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները խոսել են նաև ԵԱՀԿ գործունեության հարցերի մասին։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
ՀՀ փոխարտգործնախարարը նոյեմբերի վերջին հայտնել էր, որ TRIPP-ի շուրջ այս փուլում հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծման վերաբերյալ քննարկում է ընթանում:






































