ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) և գործընկերության օրակարգը բարձրացնում ռազմավարական մակարդակի
«Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»,- ասել է Միրզոյանը։
Այսօր ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես էին եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նոյեմբերի 28-ին ԱԺ-ն ընդունել էր «ՀՀ և ԵՄ միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որի շրջանակում ՀՀ-ից ԵՄ նաև զինված առաքելություն ուղարկելու հարցն է։





































