Երևանի Շիրակի փողոցում գտնվող դաշնամուրի նախկին գործարանի շենքի փլուզումը գազի արտահոսքի հետևանք չէ, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունն, իր հերթին, տեղեկացրել է, որ եռահարկ շենքը մասնակի փլուզվել է, յուրաքանչյուր հարկը՝ մոտ 430 քմ (ծառայել է որպես պահեստային, արտադրական և գրասենյակային տարածքներ)։ Ծառայությունը նշել է, որ առկա է գազի արտահոսք։
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, սահմանազատել տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, ասված է հաղորդագրության մեջ։






































