ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ կոնյակով բեռնված բեռնատարների որոշակի մաս կարող է Գեզի անցակետից գնալ Վերին Լարս։
«Հարգելի կոնյակագործներ, 83 բեռնատար կարող է Գեզի անցակետից գնալ Վերին Լարս։ Մնացած մեքենաների մասով լրացուցիչ կտեղեկացնենք»,- մանրամասնել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 21-ին բաց էր թողնվել 56 մեքենա։
Պապոյանը նոյեմբերի 19-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ քննարկել էր տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հարցը։ Հունիսին Պապոյանը նշել էր, որ Հայաստան-Վրաստան աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է։






































