Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայր և որդի են տուժել, հայտնել է Shamshyan.com-ը:
Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Վարդենիս-Ծովագյուղ ավտոճանապարհի 55-րդ կմ-ին:
Կայքի տեղեկություններով՝ մարզի բնակիչ, 41-ամյա Արտակ Ս.- ն Օպել Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից, բախվել գրունտային հողաթմբին և կողաշրջվել: Վթարի հետևանքով նա և իր 64-ամյա հայրը՝ Փափակ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։



























