Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից մանրամասնել են, որ վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը):
Shamshyan.com-ի տվյալներով՝ Աշնակ գյուղում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, ով տեղում մահացել է։




































