Վաղարշապատ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը կազմել է 45,12%, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Քվեարկությունն ավարտվել է ժամը 20:00-ին։ Հանձնաժողովի տվյալներով՝ 69 866 գրանցված ընտրողներից քվեարկել է 31 527-ը:
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան։


























