Wargonzo-ի լրագրող Դմիտրի Սելեզնյովին չեն թույլատրել մուտք գործել Հայաստան, հայտնում է նախագիծը։
Նշվում է, որ նա ընտանիքի հետ էր և սպասում է վերադարձի չվերթին։
Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Արցախ, 2020 թվականի պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական զարգացումները լուսաբանելու համար։





































