Պենտագոնը հայտարարել է Արևմտյան կիսագնդում նոր առաքելության մասին՝ «Հարավային նիզակ» անունով, հաղորդում է Axios-ը։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքով՝ նպատակը «կիսագնդից դուրս մղել նարկոահաբեկիչներին» և պաշտպանել ԱՄՆ-ն թմրանյութերի հոսքերից։ Վենեսուելայի ափերի մոտ արդեն կուտակվում է ամերիկյան նավերի մեծ խմբավորում։
Հեգսեթը հայտարարել է, որ գործողությունը կղեկավարի հատուկ խումբը՝ ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարության (Southcom) հետ միասին։ Southcom-ի տրամադրության տակ են Gerald R. Ford ավիակիր հածանավը, միջուկային սուզանավ և Պուերտո Ռիկոյում տեղակայված ավիացիոն ուժեր։
Սեպտեմբերից ԱՄՆ-ն կանոնավոր հարվածներ է հասցնում միջազգային ջրերում գործող այն նավերին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապված են վենեսուելական նարկոկարտելների հետ։ NYT-ի տվյալներով՝ Վաշինգտոնը դիտարկում է նաև ավելի կոշտ սցենարներ՝ մինչև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուժային հեռացումը։






































