ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արգելել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչերին ամուսնալուծվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ թիմակիցներից մեկը նրան տեղեկացրել է, որ ուզում է բաժանվել կնոջից և նոր կյանք սկսել։
Փաշինյանն արգելել է անել դա այն պատճառաբանությամբ, որ ՔՊ-ում արդեն լրացրել են ապահարզանների լիմիտը, և այլևս ոչ մեկն իրավունք չունի բաժանվել, որ «հանրության աչքում է՛լ ավելի չընկնեն», հավելել է թերթը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը հուլիսին Armenia Today-ին հայտնել էր, որ իր ղեկավարը կամուսնալուծվի։ Սիմոնյանն ու կինը դիմել էին Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն, որտեղ օրենքի համաձայն՝ գործընթացն ավարտին հասցնելու համար նրանց տրվել էր մի քանի ամիս ժամանակ։
Օգոստոսին «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակները հայտարարել էին, որ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ», որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, և այդ պատճառով է բաժանվել ամուսնուց»։






































