Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Վրաստանում կործանված C-130 ռազմական-տրանսպորտային օդանավի աղետի հետևանքով զոհվել է 20 թուրք զինծառայող։ Նախարարությունը զոհվածների անուններով ցուցակը հրապարակել է X սոցիալական հարթակում։
Ժամը 06:30-ին վրացական իշխանությունների հետ համատեղ սկսվել են որոնափրկարարական աշխատանքներ և վթարի վայրում կատարված օդային աղետի հետաքննություն, նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Անկարան հաղորդում է նաև, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են։ Կործանման պատճառը կպարզվի ավիավթարների հետաքննության հանձնաժողովի կողմից իրականացվող մանրակրկիտ քննության արդյունքում։
Ուղղաթիռը կործանվել էր նոյեմբերի 11-ին՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին:






































