Արագածոտնի մարզում երկու մեքենայի բախման հետևանքով տուժել է 6 մարդ, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ նոյեմբերի 10-ին, ժամը 9:50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան տանող ճանապարհին, բախվել են Nissan X-Trail և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Նշվում է, որ բախման հետևանքով ավտոմեքենանները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Տուժածներին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել տեղի բնակիչները և Ապարանի ու Ծաղկահովիտի հերթապահող շտապօգնության խմբերը, որից հետո նրանք տեղափոխվել են Ապարանի և Աշտարակի բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։




































