Ֆիլիպինները պատրաստվում է ևս մեկ՝ հնարավոր կործանարար թայֆունի ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ մեկ այլ փոթորիկ արդեն խլել է առնվազն 200 մարդու կյանք և ավերածություններ առաջացրել ամբողջ երկրում, հաղորդում է BBC-ն:
«Ֆունգ-վոնգ» անունը կրող թայֆունը, որը տեղում հայտնի է որպես «Ուվան», կանխատեսվում է, որ կունենա առնվազն 185 կմ/ժ (115 մղոն/ժ) հասնող քամիներ, և ամենավաղը կիրակի երեկոյան կհասնի Լուզոն կղզու ափերին։
Ֆիլիպինների օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ փոթորիկը նաև ուժեղ տեղումների կհանգեցնի: Մի շարք դպրոցներ հայտարարել են, որ երկուշաբթի կդադարեցնեն դասերը կամ կանցնեն առցանց ձևաչափի, Philippine Airlines-ը չեղարկել է մի շարք ներքին չվերթեր։
Ֆիլիպինների արևելյան շրջաններում արդեն սկսել են ուժեղ անձրևներ և քամիներ:
Հարյուր հազարավոր քաղաքացիներ նոյեմբերի սկզբին լքել էին իրենց տներն ամենահզոր թայֆուններից մեկի՝ Կալմաեգիի պատճառով:






































