Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը տեղեկացրել է, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել, քանի որ այն կրկին տարածում է գտել: Առողջապահության նախարարությունից հերքել են, որ վիրուսի ակտիվություն կա, գրել է «Հրապարակ» թերթը:
Ըստ գերատեսչության աշխատակցի՝ իրենց պատճառաբանել են, թե համավարակը կրկին վտանգ է ներկայացնում: Սակայն որոշ աշխատակիցներ, օրաթերթի փոխանցմամբ, ըմբոստացել են և հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ ԱՆ հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստի պատվաստումը չի կարող պարտադիր լինել:
ԱՆ-ից փոխանցել են, որ կա սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է:






































