Ալբանիայի Դուրես քաղաքում այսօր մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունները, հայտնում են ԿԳՄՍ նապարարությունից։
Նշվում է, որ մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:
«Ժամը 17:00-ին մեդալների համար կպայքարի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ): Ժամը 19:00-ին մրցելույթները կսկսեն 60 կգ քաշայիններ Գառնիկ Չոլաքյանն ու Սեյրան Խուդանյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի պատանիների հավաքականն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ճանաչվել էր թիմային հաշվարկի հաղթող։






































