ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 22-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,02 դրամով՝ կազմելով 382,51 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,24 դրամով և կազմել 443,18 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,6 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,03 դրամով։






































