Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում Գեղարքունիքի մարզում երկու մեքենայի բախման հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է Shamshyan.com-ը:
Երևան-Սևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ առավել հայտնի Ճամբարակի խաչմերուկում, բախվել են Nissan X-Trail մակնիշի և Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Մարմնական վնասվածքներ ստացած վիրավորները տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։



























