Շաբաթ օրը Երկրի վրա սպասվում են մագնիսական փոթորիկներ, որոնք կարող են սկսվել մի քանի ժամվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրամագնիսական պայմանները փոքր-ինչ խախտվել են, և բռնկումների ակտիվությունը բարձրացել է, բայց Երկրի համար վտանգ չի ներկայացնում։
ՏԱՍՍ-ը հավելում է, որ այսօր առավոտյան արձանագրվել է նախավերջին հզորության դասի՝ M արեգակնային բռնկում։ Բռնկումները կարող են ուղեկցվել արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնք կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ ըստ իրենց ռենտգենյան ճառագայթման հզորության՝ A, B, C, M և X։ Նվազագույն դասը՝ A0.0-ն, համապատասխանում է Երկրի ուղեծրում մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթման հզորությանը։ Հաջորդ տառին անցնելուն զուգընթաց՝ հզորությունը տասնապատկվում է։




































