• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 16:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Իրական գործողությունների պահանջ. Armenia Today-ի կողմից Երևանում և մարզերում հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է իշխանությունից և ընդդիմությունից

Էքսկլյուզիվ, Հարցազրույց, Ներքաղաքական, Քաղաքականություն,
14 Հոկտեմբեր 2025 12:30
ShareShareShare
telegram

ՀՀ բնակիչների մոտ կեսը դեռևս չի հավատում փոփոխություններին, և խորհրդարանական ընտրությունների դեպքում դժվարանում է նախապատվություն տալ որևէ քաղաքական ուժի։ Այս մասին վկայում են Armenia Today-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Armenia Today-ը 2025 թվականի սեպտեմբերի 20-30-ը հարցում է անցկացրել Երևանում և ամբողջ երկրում՝ պարզելու, թե ո՞ր քաղաքական ուժերի, կուսակցությունների կամ քաղաքական գործիչների օգտին կքվեարկեին ՀՀ քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի։ Armenia Today-ի թղթակիցները նաև հետաքրքրվել են, թե հարցվածների կարծիքով՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քաղաքական առաջնորդը՝ քաղաքացիների վստահությանն արժանանալու համար։

Հարցմանը մասնակցել են 18 տարեկան և բարձր 889 քաղաքացի, այդ թվում՝ 334-ը՝ Երևանում, 276-ը՝ այլ քաղաքներում և 279-ը՝ գյուղական համայնքներում։ Հարցմանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 477 կին և 412 տղամարդ։

Հարցվածների կեսից ավելին չի կողմնորոշվել

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ քաղաքացիների 21%-ը կքվեարկի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, իսկ 10,7%-ը՝  «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմնակիցների կողմից ձևավորված քաղաքական ուժի օգտին։ Կարապետյանը կալանավորվել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության կողմից իրականացվող արշավը քննադատելու համար։

Հարցվածների 4,8%-ը նշել է, որ կքվեարկի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի, իսկ 3,6%-ը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի օգտին։ Մնացած քաղաքական ուժերը հարցված քաղաքացիներից 1%-ից պակաս ձայն են ստացել։

Հարցվածների կեսից ավելին չի կողմնորոշվել կամ էլ չի աջակցում ներկայիս քաղաքական ուժերից որևէ մեկին: Նրանցից 27%-ը դժվարացել է անվանել իր թեկնածուին, մինչդեռ 18%-ը նշել է, որ չի տեսնում արժանի թեկնածու գործող կամ նախկին քաղաքական գործիչների շրջանում: 4,2%-ը սպասում է նոր քաղաքական ուժի ի հայտ գալուն, որը կապ չունի ներկա և նախկին իշխանությունների հետ և որը կկարողանա շտկել երկրի ծանր վիճակը: Հարցվածների 6,2%-ը նշել է, որ ընդհանրապես մտադիր չէ մասնակցել ընտրություններին։

Չկողմնորոշված ​​ընտրողների ամենամեծ թիվը գրանցվել է երիտասարդների (69%) և միջին տարիքի քաղաքացիների (60%) շրջանում։ 60 տարեկանից բարձր անձանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 47%։ Ավելին, չկողմնորոշված ​​ընտրողների ամենամեծ թիվը գրանցվել է գյուղական վայրերում՝ 65%։

Աբսենտեիզմը՝ որպես 30 տարվա հիասթափության և անվստահության հետևանք

Հարցումը և նախընտրական տրամադրությունները վկայում են, որ քաղաքացիները միտված են չմասնակցել ընտրություններին՝ անվստահության և քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով։ Ընտրողները չեն վստահում ո՛չ կառավարությանը, ո՛չ պետական ​​ինստիտուտներին, ո՛չ էլ ընդդիմությանը, որոնց մեծ մասն ունի ավելի քան 30 տարվա քաղաքական փորձ։

Պետական ​​ինստիտուտների նկատմամբ ցածր վստահությունն արտացոլվել է նաև 2025 թվականի IRI հարցման մեջ, որը պարզել է, որ 38%-ը վստահում է կառավարությանը, 32%-ը՝ նախագահին, իսկ 24%-ը՝ խորհրդարանին։ Հայաստանի քաղաքացիներն ամենաբարձր վստահությունն ունեն բանակի (72%) և Հայ Առաքելական եկեղեցու (58%) նկատմամբ։

Հարցվածների մեծ մասը քաղաքական գործընթացներին չմասնակցելը բացատրում է նրանով, որ իրենց ձայնը որոշիչ չի լինի, ինչպես նաև կասկածում է, որ նոր քաղաքական թիմը, եթե այն փոխարինի գործող կառավարությանը, կկարողանա էական և որակական փոփոխություններ մտցնել իրենց կյանքում։

Տարեց մարդիկ, գյուղական բնակիչները և տղամարդիկ կազմում են իշխանության հիմնական ընտրազանգվածը

Հարցման համաձայն՝ տղամարդիկ (25%) ավելի հակված են քվեարկելու «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, քան կանայք (19%), տարեց մարդիկ (30%) ավելի հակված են քվեարկելու Փաշինյանի կառավարության օգտին, քան երիտասարդները (12%), իսկ գյուղական բնակիչները (21%) ավելի հակված են քվեարկելու գործող իշխանության օգտին, քան Երևանի բնակիչները (18%)։

Հարցման արդյունքները վկայում են, որ գյուղական վայրերում տարեց տղամարդիկ հակված են ընտրել գործող իշխանությանը։ Ավագ սերնդի և գյուղաբնակների կարծիքի վրա ազդում է նաև մեդիան․ նրանց մեծամասնությունը դիտում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և վստահում պաշտոնական աղբյուրներին։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի տվյալներով՝ բնակչության 23%-ը դիտում և վստահում է այս հեռուստաալիքին ավելի շատ, քան երկրի ցանկացած այլ ԶԼՄ-ի։ Համեմատության համար՝ ընդդիմադիր «5-րդ ալիքի» վարկանիշն ընդամենը 6% է։

Տղամարդկանց շրջանում Փաշինյանի ունեցած ավելի բարձր աջակցությունը, հավանաբար, պայմանավորված է ինքնանույնականացման էֆեկտով՝ վարչապետին որպես «ժողովրդի մարդ» ընկալելով։ Փաշինյանի այս ռազմավարության մասին բազմիցս խոսել են փորձագետները, և հարցումը ցույց է տվել, որ այն աշխատում է ընտրողների մի մասի նկատմամբ։ Դրա շնորհիվ վարչապետը կարողանում է պահպանել ընտրողների մեծ մասի համակրանքը։

Իշխանությունն աջակցություն է վայելում Հայաստանի մարզերի 60 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Ընտրողների այս հատվածը կատարել է իր ընտրությունը և կարծում է, որ ներկայիս վարչապետին այլընտրանք չկա։ «Եթե նոր ուժ ի հայտ գա» հարցին ընտրողները հաճախ պատասխանում են, որ իրենց նոր ոչ ոք պետք չէ, և գոհ են գործող վարչապետից։

Ընտրողները, որպես հիմնական փաստարկներ, նշում են ճանապարհների և դպրոցների կառուցումը, ինչպես նաև Փաշինյանի նկատմամբ իրենց անձնական համակրանքը («Ես կքվեարկեմ Նիկոլի/իմ Նիկոլի օգտին»; «Ես նիկոլական եմ»,- ասել են որոշ հարցվածներ)։ Սակայն նրանց մեջ կան ընտրողներ, ովքեր կընտրեն վարչապետին, քանի որ, իրենց խոսքով, այլընտրանք չեն տեսնում («Ես կողմնակից եմ այսօրվա իշխանությանը, բայց թույլ է մեր վարչապետը», «Չգիտեմ, չեմ կարող ասել, ով լավը կլինի, Փաշինյանն անում է, բայց չեն էլ թողնում աշխատել», «Չեմ կողմնորոշվել, էլի ներկայիս իշխանությանը կընտրեմ, Փաշինյանին կընտրեմ, քանի որ մյուսների մեջ չեմ գտնում նրա նմանին», «Վարչապետը քչից շատից անում է»)։

Իշխանության կողմնակիցների շրջանում դեռևս գերիշխում է «նախկինների դեմ» քվեարկելու դրդապատճառը («Ինչո՞ւ եք անվանում Ռոբերտին [լրագրողը թվարկել է քաղաքական ուժերը, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին-խմբ․]: Հուսանք, որ մեր վարչապետը կմնա», «Ես չեմ ընտրի նախկինին», «Քոչարյանն ու Սարգսյանը թալաչիներ են», «Իմ կարծիքով՝ Փաշինյանը կառուցում է, բայց ես չեմ քվեարկի նրանց օգտին, ովքեր թալանել են երկիրը»):

Հստակ գործողությունների պահանջը մարտահրավեր է քաղաքական ուժերի համար

Armenia Today-ի հարցման համաձայն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն ընտրողների պահանջները և ըստ դրանց՝ ներկայացնեն հստակ ծրագրեր։ Քաղաքացիները շեշտում են, որ քաղաքական գործիչները ճոխ խոստումներով սպառել են իրենց վստահությունը: Հարցումը ցույց է տալիս, որ հասարակական տրամադրությունները պահանջում են հստակ քայլեր, և քաղաքացիները կքվեարկեն՝ հիմնվելով նրա վրա, թե ինչպես են քաղաքական գործիչները գործում իրական գործողությունների, գործնական քայլերի և որոշումների առումով, որոնք կարող են շոշափելի բարելավում մտցնել ներկայում և ապագայում:

Այն քաղաքական ուժերն ու կուսակցությունները, որոնք կառաջարկեն այնպիսի իրատեսական լուծումներ, որոնք դրական կանդրադառնան մարդկանց առօրյա կյանքի վրա, խորհրդարան անցնելու ավելի մեծ հնարավորություն կունենան։

Իսկ այն ուժերը, որոնք ասոցացվում են նախկին իշխանությունների և նրանց առաջնորդների հետ, հակառակը՝ ռիսկի տակ են կորցնելու աջակցությունը՝ ապատիայի և հիասթափության բարձր մակարդակի, ինչպես նաև նախկին էլիտաների հանդեպ պահպանվող մերժման և անվստահության պատճառով:

Նոր շարժումների վարկանիշի վրա կարող է բացասաբար ազդել նրանց հնարավոր համագործակցությունը նախկին կամ ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով քաղաքացիների շրջանում նոր քաղաքական ուժերի ու փոփոխությունների նկատմամբ աճող սպասումները, ինչպես նաև այն փաստը, որ չկողմնորոշված ​դիրքորոշում ունեցող հարցվածների մեծ մասը հայտնել է, որ չի պատրաստվում քվեարկել գործող իշխանությունների կամ նախկին էլիտաների ներկայացուցիչների օգտին։

Կարդացեք նաև`
Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը
telegram
Tags: 50%Armenia TodayArmenia Today հարցումԵրևանընդդիմությունընտրություններկարծիքներՀայաստանհարցումհարցվածներմարզերՆիկոլ Փաշինյանտոկոսքաղաքացիներ

Հարակից հրապարակումներ

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Load More
Xosum
  • Լուրեր
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных
Իրավունք

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47

Դատարանը 2 ամսով երկարաձգել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի կալանքը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը, հայտնել են կուսակցությունից։  Նրա փաստաբան...

Read moreDetails
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам
Իրավունք

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00

ԿԸՀ-ն, քննելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել, ԿԸՀ-ի շենքի մոտ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ