Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում 0։2 հաշվով պարտվել է Հունգարիային։
Հունգարիան վաստակել է 4 միավոր և բարձրացել F խմբի երկրորդ հորիզոնական։ Հայաստանը 3 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը։
Հայաստանի հավաքականի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինում՝ Իռլանդիայի դեմ։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին կայացած որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։






































