Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը):
Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ աղբանոցում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորյալ հրկիզում: Նույն օրն աշխատանքից ազատվել էր «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը:
Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։





































