Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ և դարձել այդ վարժության բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով հայ ծանրորդն աշխարհի առաջնությունում 4-րդն է:
Նույն քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:
Հոկտեմբերի 5-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Սահակյանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ էր նվաճել։






































