Թենիսի երկրպագուներին անհանգստացրել է «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի արտաքին տեսքը, գրում է championat.com-ը։
Նրանք մարզիկին խորհուրդ են տվել մազերի փոխպատվաստում կատարել, երբ համացանցում տարածվել է «հողածածկ կորտերի արքայի» լուսանկարը։ Երկրպագուները կարծիք են հայտնել, որ նա ամեն տարի ավելի ու ավելի շատ մազ է կորցնում:
«Կյանքի որոշակի փուլում դու պարզապես պետք է փոխպատվաստում կատարես կամ գլուխդ սափրես», «Անդրե Աղասիի սանրվածքը տեղին կլիներ»,- գրել են օգտատերերը սոցցանցերում։
39-ամյա Նադալը 2016 թվականին մազերի վերականգնման վիրահատություն էր տարել։ Չհաստատված տեղեկությունները վկայում են, որ նա կրկնել է այդ վիրահատությունը 2022 թվականին։
Նադալը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել էր 2024 թվականի նոյեմբերին։ Իսպանիայում անցկացված «Դևիսի գավաթը» նրա կարիերայի վերջին մրցաշարն էր։





































