Էվերեստ լեռան լանջին ձնաբքի պատճառով արգելափակված շուրջ 200 զբոսաշրջիկներին օգնություն է ցուցաբերվել, նրանք տարհանվում են, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ այսօր երեկոյան, տարհանումը պետք է ավարտին մոտենա: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան հարյուր փրկարար։
Շուրջ հազար զբոսաշրջիկ արգելափակվել և չէր կարողանում իջնել առատ տեղումների պատճառով: Նրանցից 350-ին հոկտեմբերի 6-ին հաջողվել էր անվտանգ իջնել:
Էվերեստը (Ջոմոլունգմա) գտնվում է Հիմալյան լեռնաշղթայում՝ Նեպալի և ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանի սահմանին։ 2020 թվականի դեկտեմբերին Չինաստանն ու Նեպալը համատեղ հետազոտություններից հետո հայտարարել էին Էվերեստի նոր ճշգրտված բարձրությունը՝ 8848.86 մետր ծովի մակարդակից, ինչը 86 սանտիմետրով բարձր է նախկին տվյալներից։



































