Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Ռոբերտ Սիմոնյանը դարձել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային և հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն։
Պատանիների 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանն արժանացել է բրոնզե մեդալի, հայտնում են ֆեդերացիայից։
Առաջնությունը մեկնարկել է այսօր և կավարտվի հոկտեմբերի 6-ին։






































