44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ ԱԺ կանոնակարգում այդ մասին հստակ է գրված։
«Զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել։ Այլ հարց, թե ինչ ֆորմատով։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»,- հավելել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցն ուղարկել էր Սիմոնյանին։





































