ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որն առաջարկում էր վեց ամսով երկարաձգել ի աջակցություն 2015 թվականին Իրանի միջուկային համաձայնագրի ընդունված Անվտանգության խորհրդի բանաձևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթին կողմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը, մինչդեռ ինը երկիր, այդ թվում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, քվեարկել են դեմ։ Կորեան և Գայանան ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի ընդունման համար այն պետք է աջակցություն ստանա Անվտանգության խորհրդի ինը անդամների կողմից, ընդ որում՝ մշտական հինգ անդամներից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա) ոչ մեկը չպետք է դեմ լինի։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել։ Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կանխող բանաձևը։





































