Սիրիայում անտառային հրդեհներ են բռնկվել երկրի արևմտյան Լաթաքիա և Հոմս նահանգներում, հայտնում է Igair-ը, որը քարտեզով մանրամասն տեղորոշում է հրդեհների վայրերը:
Ստացվել են հաղորդագրություններ նաև Լաթաքիայի գյուղական շրջաններում՝ Ջաբալ ալ-Թուրկմանում և Այն-Գազալում հրդեհների մասին: Նշենք, որ Լաթաքիայում նաև հայեր են բնակվում:
Անտառային հատվածներն ու դժվարանցանելի լանդշաֆտը, ուժեղ քամիները և պատերազմի ավերածությունները դժվարացնում են հրշեջների աշխատանքը, և սեպտեմբերի 21-ից փրկարարական խմբերը փորձում են վերահսկել կրակը:
Լաթաքիայի և Հոմսի որոշ շրջաններում հայտարարվել է տարհանում: Հաբնամրա և Վադի ալ-Նասարայի բնակիչները հրատապ օգնություն են խնդրել տարհանման համար:






































