Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգում բացվել է «Գաբրիել Սունդուկյան 200» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև ազդարարվել է թատրոնի 104-րդ խաղաշրջանի բացումը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է թատրոնի 2025-2026 թվականների խաղաշրջանի նորությունները։ Անդրադարձ է կատարվել նոյեմբերին կայանալիք Երևանյան միջազգային թատերական փառատոնին, որի ընթացքում Հայաստան կժամանեն թատերախմբեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մակեդոնիայից և այլ երկրներից։ Հաջորդ նորությունը Մայր թատրոնի թատերական ստուդիայի նոր կուրսի հավաքագրման մեկնարկն է։
«Դեկտեմբերին տեղի կունենա «Երկնագույն նետի ճամփորդությունը» (ըստ Ջաննի Ռոդարիի) մանկական երաժշտական ներկայացման պրեմիերան, իսկ գարնանը սպասվում է մեծ առաջնախաղ՝ Մայր թատրոնի բեմ կբարձրանա շեքսպիրյան «Լիր արքան»»,- ասել է նա։





































