Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձը և նշել, որ արագ կհարմարվի «Ակրոնում», հայտնել է ВсеПроСпорт-ը։
«Ուրախ եմ, որ կարողացա տեղափոխվել «Ակրոն»։ Ուզում եմ օգնել թիմին և խաղաժամանակ ստանալ, որպեսզի կարողանամ դա անել։ Հարմարվելու առումով որևէ խնդիր չի լինի, ամեն ինչ արագ կընթանա։ Ինձ շատ լավ ընդունեցին և ուրախ եմ այստեղ լինելու համար։ Մրցաշրջանը լիարժեք ընթացքի մեջ է, և մենք պետք է որքան հնարավոր է արագ օգնենք թիմին»,- Սևիկյանի խոսքերն է փոխանցում լրատվամիջոցը։






































