Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հայտնել է կարիերայում հարկադրված դադար վերցնելու մասին, քանի որ այս մարտ ամսին իր մոտ ախտորոշվել է մոնոնուկլեոզ հիվանդություն, գրել է նա Ինստագրամի սթորի բաժնում:
Աշխարհի 104-րդ ռակետը նշել է, որ հիվանդության պատճառով նույնիսկ սովորական մարզումներն իր համար բավականին դժվար են դարձել:
Նա շնորհակալություն է հայտնել այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում իր հանդեպ ցուցաբերված աջակցության համար՝ հավելելով՝ հավատում է, որ սա ընդամենը մի շրջափուլ է:






































