Նեպալում վերսկսվել են անկարգություններն ու բախումները ոստիկանների ու ցուցարարների միջև, գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Անկարգությունները վեսկսվել են երկրի Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիին ժամանակավոր վարչապետ նշանակելու վերաբերյալ բանակցությունների ֆոնին։
«Ցուցարարները պնդում են, որ այդ պաշտոնում նշանակվի իրենց թեկնածուն, այլ ոչ թե Կարկին։ Շատերն ակտիվորեն աջակցում են Կատմանդուի քաղաքապետ Դհարան Հարկու Սամպանգին»,- ասվում է հրապարակման մեջ։
Նեպալի բանակը նույնպես միջամտել է՝ փորձելով ցրել մարդկանց և կարգուկանոն հաստատել շտաբի դարպասների մոտ, ինչից հետո բախումներ են սկսվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեպալում ցուցարարները զանգվածային անկարգություններ էին սկսել, հարձակվել կառավարական կառույցների վրա։ Նրանք հրդեհել և ավերել էին շենքեր՝ գրավելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հիմնական կառույցները։





































