Ֆուտբոլի աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 2։1 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիային։
Հայաստանի հավաքականից նախ 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը, ապա Հրանտ-Լեոն Ռանոսը հաշիվը դարձրեց 2։0։
Իռլանդիային հաջողվեց մեկ գնդակ ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը։
Ավելի ուշ Արթուր Սերոբյանը գոլի հեղինակ դարձավ, սակայն մրցավարները այն չեղարկեցին՝ խաղից դուրս իրավիճակ արձանագրելով։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։






































