Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլում Իսպանիայի հավաքականը երեկ խոշոր՝ 6։0 հաշվով հաղթել է Թուրքիայի հավաքականին, հայտնում է Reuters-ը։
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Միկել Մերինոն 3 գնդակ է ուղարկել տանտերերի դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ։ Երկու գոլի հեղինակ է դարձել Պեդրին, ևս մեկ գնդակ Թուրքիայի դարպասն է ուղարկել Տորեսը։
Երկու խաղից հետո 6 միավորով Իսպանիան խմբի առաջատարն է։
Ավելի վաղ F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի հավաքականին։






































