Տասներեք մարդ խեղդվել է Նիգերիայում՝ փորձելով փախչել զինված մարդկանցից․ ևս 22-ն անհետ կորած են համարվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Զամֆարա նահանգում։ Զինված անձինք ուրբաթ օրը կեսօրին հարձակվել են նահանգի Բիրնին Մագաջի շրջանի վրա։ Արդյունքում՝ տեղի բնակիչները շտապել են մոտակա գետը, որտեղ գտնվում էր միակ նավակը։
Նշվում է, որ նավակը գերբեռնված էր ուղևորներով և դրա հետևանքով շրջվել է։





































