Իշխանության յուրացման հրապարակային կոչ անելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Կալանավորման խափանման միջոցը չեղյալ է հայտարարվել։
Միևնույն ժամանակ, սակայն, դատարանը մերժել է Հակոբյանի գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու միջնորդությունը։
Պաշտպանության կողմի պնդմամբ՝ քրեական գործը հարուցվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա։
Հակոբյանը հուլիսի 19-ին կալանավորվել էր երկու ամսով։






































