Հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում, հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 3» կանչ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը ծառայությունում ստացվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 16։57-ին: Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ հրդեհը մեկուսացվել է 18:17-ին:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։ Այնուհետև դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։
Տուժածներ, նախնական տվյալներով, չկան: Հաղորդվում է, որ օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։
Լուրը թարմացվել է 18:20-ին:




































