Օգոստոսի 24-ին՝ Ժամը 02:15-ի սահմաններում, Երևանի Արշակունյանց պողոտայում ռուսական կործանիչը վթարի է ենթարկվել, գրել է Shamshyan.com-ը։
ԶԼՄ-ի նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Կայքը մանրամասնել է, որ ռուսական կործանիչն Արշակունյանց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա ճաղավանդակին։
Նշվում է, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների գլխավորությամբ Էրեբունի օդանավակայան երթևեկությունը դադարեցվել է։




































