Ալեքս Մարգարյանը (63 կգ) 48 վայրկյանում հաղթել է բուլղարացի Կրիստիան Միլենկովին և դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Եզրափակչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Այտջան Խալմախանովը:
Քառորդ եզրափակչում Մարգարյանը հաղթել էր Իրանը ներկայացնող Մոհամմադ Աբութալեբին:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է Սամոկովում (Բուլղարիա) օգոստոսի 17-24-ը։






































