Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող ներառել ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանությունը, Foxnews-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց անվտանգության ինչ-որ տարբերակ լինելու է: Նա մանարամասնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Եվրոպային։
«Մենք պատրաստ ենք օգնել նրանց, հատկապես, եթե խոսքն օդի մասին է, քանի որ ոչ ոք չունի այն, ինչ մենք ունենք, և նրանք իսկապես չունեն»,- հավելել է Թրամփը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահը բանակցություններ էին վարել օգոստոսի 16-ի գիշերը։ Հանդիպումից հետո կողմերը, մասնավորապես, հայտարարել էին, որ համաձայնության են եկել Ուկրաինայի վերաբերյալ որոշ կետերի շուրջ, բայց մի շարք հարցերի առումով դեռևս համաձայնություն չկա։ Պուտինը շեշտել էր, որ առճակատման ժամանակն անցել է և Թրամփին հրավիրել էր Մոսկվա։
Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինի առաջարկներից մեկը վերաբերել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքին։





































