Սամվել Կարապետյանի շարժումը չի պլանավորում համագործակցել նախկին իշխանությունների հետ, հայտարարել է «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Վերաքննիչ վարչական դատարանի շենքի մոտ, որտեղ ժամը 17:30-ին սկսվել է գործարարի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննչական միջնորդության քննությունը։ Armenia Today-ի YouTube-յան ալիքով հեռարձակում է իրականացվում դատարանի բակից։
«Մենք կարող ենք քննարկել համագործացությունն այն ուժերի հետ, որոնց համար էլ է գլխավոր նպատակը, առաջնայինը պրոֆեսիոնալ, տեխնոկրատ իշխանություն ձևավորելը` առանց թիմայնության։ Համագործակցություն կլինի երիտասարդ ուժերի հետ, որոնք նոր առաջարկներ կունենան մեր հանրության համար», - ասել է Կարապետյանը:
Նա բացառել է համագործակցությունը նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժերի հետ։
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված բարերարի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ հենց Սամվել Կարապետյանն է ղեկավարելու նոր ձևավորվող քաղաքական ուժը:
Կարդացեք նաև՝
«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը




































