«Սրբազան պայքար» շարժման գործով կալանավորված, առողջական խնդիրներ ունեցող Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխվել է տնային կալանքի, հայտնել է Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
Դատավոր Գնել Գասպարյանն իր որոշմամբ փոխել է խափանման միջոցը՝ բավարարելով փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը։
Հուլիսի 25-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ Արշակյանը ծանր հիվանդություն ունի, բարդ վիրահատությունից հետո քիմիաթերապիայի կուրսեր է անցել և 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա 14 աջակիցները հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում:






































