• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 10:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Եկեղեցականությունը հալածվում է այն ժամանակ, երբ դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Էքսկլյուզիվ, Հասարակություն, Հարցազրույց, Քաղաքականություն,
27 Հուլիս 2025 10:25
ShareShareShare
telegram

Ռուբեն Վարդապետ Զարգարյանը վարչապետի կողմից Մայր Աթոռը և վեհարանը Ամենայն Հայոց կաթողիկոսից ազատելու քայլերն ու հայտարարությունը բնութագրում է որպես հարձակում Հայ եկեղեցու օրենքների, կարգերի, և մյուս կողմից՝ Սահմանադրության վրա։

«Եթե Ձեր նշած անձնավորությունը գալիս է որպես վարչապետ, նա Սահմանադրություն է խախտում, որի 6-րդ կետի առաջին մասով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու  պաշտոնատար անձնինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», - Armenia Today-ի հետ հարցազրույցում ասել է նա։

Վարդապետի հետ հարցազրույցը՝ ստորև.

«Հարձակում՝ Հայ եկեղեցու օրենքների, կարգերի, և մյուս կողմից, հարձակում՝ Սահմանադրության վրա»

-Մարդիկ Ձեզ դիմում են տարբեր հարցերով, գալիս են Մայր աթոռ և՛ ծիսական խնդիրներով, և՛ հոգևոր հարցերով, և՛ զբոսաշրջային նպատակներով, մենք՝ հարցազրույցի համար, իսկ ինչպե՞ս եք բնութագրում վարչապետի նախատեսած այցը Էջմիածին։

-Այն, ինչ հրապարակային հայտարարվել է՝ գալ Մայր Աթոռ և վեհարանն ազատել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի օրինական կանոնական գահակալից, սա ես բնութագրում եմ որպես հարձակում, հարձակում՝ Հայ եկեղեցու օրենքների, կարգերի, և մյուս կողմից, հարձակում՝ Սահմանադրության վրա։ Եթե Ձեր նշած անձնավորությունը գալիս է որպես վարչապետ, նա Սահմանադրություն է խախտում, որի 6-րդ կետի առաջին մասով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու  պաշտոնատար անձնինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Հիմա կարո՞ղ եք մատնանշել որևիցե օրենսդրական կետ, որը տալիս է վարչապետին լիազորություն՝ կատարելու նման քայլ։ Այսինքն՝ ինքը սահմանազանցում է իր լիազորությունները, խախտում է Սահմանադրությունը։ Եթե գալիս է պարզ հավատացյալ, ապա չի կարող գալ պետական պահպանության և ուժային կառույցների ուղեկցությամբ։

-Հիմա որպես ո՞վ է նա գալիս, կարո՞ղ է  մարդը, որն ունի վարչապետի պաշտոն, գալ որպես այլ մարդ՝ թեկուզ պարզ հավատացյալ։

- Հիմա, նա ասում է՝ գալիս եմ որպես պարզ հավատացյալ։ Իսկ մեր պարզ հավատացյալն ունի՞ այդ գործիքները, իրավունք ունե՞ն մեր պարզ հավատացյալներն էլ իրենց կարծիքը նման կերպ հայտնելու։ Թե՞ տարածված սովորություն է զոռբաների կողմից, ժողովրդի անվան տակ անելու՝ ինչ իրենք են ուզում։ Դա պատմության մեջ մենք բազմիցս տեսել ենք։ Ինքը Հիտլեր չի կարող դառնալ, ոչ էլ՝ Ստալին, բայց նրանք էլ, որպես բռնապետներ, գործում էին ժողովրդի անունից, ժողովրդի անունից չէի՞ն գնդակահարում՝ տռոյկաներով։ Հիմա ժողովրդի անունից շատերն են խոսում և ժողովրդի անվան տակ թաքնվելով՝  իրենք կատարում են իրենց ուզած գործերը, որից հենց ժողովուրդն է տուժում։

- Հետաքրքիր է՝ այս իրավիճակում որքանո՞վ է փոխվել կյանքը եկեղեցու դարպասներից ներս։ Ենթադրում եմ, որ չփոխվել ուղղակի չէր կարող։

-Սովորական ժամանակաշրջան չէ, որ ապրում ենք, հետևապես չէր կարող չփոխվել հոգևորականի առօրյան։ Ես սա կնմանեցնեի պատերազմի վտանգին։ Առողջ հասարակությունն ինչպե՞ս է պատրաստվում, երբ պատերազմի վտանգ կա։ Հիմա գուցե ոչ այդ աստիճանի, բայց, մոտավորապես այդպես, եկեղեցում փոխվել են առաջնահերթությունները։ Չի դադարել աղոթական կյանքը, չի փոխվել եկեղեցու ռիթմը՝ տոնական, օրացուցային, բայց փոխվել են մեր ծառայության բնույթը և առաջնահերթությունները։

«Եկեղեցականությունը պատրաստ է կանգնել՝ պաշտպանելու»

-Եթե եկեղեցին պատրաստվում է հարձակման՝ ինչպես հասարակությունը պատերազմի, դա ինչպե՞ս է արտահայտվում՝ միայն հոգեբանորե՞ն, թե՞ նաև ֆիզիկապես պատրաստվելու կարիք կա։ Օրինակ, լուր եղավ, որ եկեղեցում նոր տեսախցիկներ են տեղադրվում և այլն, դա ֆիզիկապես պատրաստվելու առումով։

-Տեսախցիկներից ես տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ, որ մեր հոգևորականությունը, եկեղեցականությունը պատրաստ է կանգնել՝ պաշտպանելու Հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանաբանությունը, վարդապետությունը, նվիրապետական կարգը և ընդհանուր կարգը, որ կա մեր եկեղեցում։

-Ի՞նչ կանխատեսում ունեք, ինչով կարող է ավարտվել հայտարարված այդ նախաձեռնությունը։

-Մեր եկեղեցականությունը շատ լավ հասկանում է, որ խնդիրը միայն Ամենայն Հայոց գահակալը չէ, այլ այստեղ Ամենայն հայոց գահի խնդիրն է։ Նվիրապետական ամենաբարձր աստիճանի վրա գտնվող եկեղեցականի, որն իր մեջ կրում է բոլոր ձեռնադրություններն ու օծումները, որը բոլորիս շնորհաբաշխման աղբյուրն է՝ այդ իմաստով, և մյուս կողմից՝ մյուռոնի օրհնության, այս կարգի եկեղեցականի վրա հարձակումը նշանակում է հարձակում՝ ամբողջ հոգևոր ընկալման, եկեղեցու մտածողության, եկեղեցու վարդապետության վրա։ Այն, ինչ մենք կարդում ենք՝ վարչապետի սահմանած ուղենիշները, «սկզբունքները», դրանք մաքուր բողոքականություն են և ընդհանրապես առնչություն չունեն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վարդապետական մտածողության հետ։ Հետևապես, մենք՝ որպես հոգևորականություն, սա գնահատում ենք՝  հարձակում դրսից, ոչ թե՝ ներսից։

-Ի՞նչ եք կարծում՝ կգա՞ն այդ մարդիկ, այնուամենայնիվ։

-Ես մարգարե չեմ, առավել ևս քաղաքագետ չեմ, որ այդ հարցին պատասխանեմ։ Փաստն այն է, որ մարդը, լինելով պաշտոնյա, որի ձեռքում կուտակված են ուժային կառույցներ, գալիս է եկեղեցու դեմ, որը  ուժային կառույցներ չունի, և որի ուժը, վարդապետական մտածողությունից բխող՝ իր խոսքն է։ Այդ անձն ասում է՝ կհեռացնեմ Ամենայն Հայոց հայրապետին և կնշանակեմ ինչ-որ մեկին՝ դիցուք, ինչ-որ մի ամուսնացյալ քահանայի, ասում է՝ բարեվարքությունը կստուգեմ և այլն։ Սա ոչ այլ ինչ է, քան այն, որ այդ ասողը ապալեգիտիմացնում է ազգային եկեղեցական ժողովի լիազորությունները, այսինքն՝ դադարեցված է համարում դա, ասում է, որ եպիսկոպոսական դասը գոյություն չունի, և՛ մեր վարդապետական դասը գոյություն չունի, և՛ մեր քահանաները գոյություն չունեն, և՛ բոլոր այն կառույցները, որ գործել են մեր եկեղեցում դարեր շարունակ, այլևս առ ոչինչ են։

«Երբ էլ եկեղեցականությունը հալածվում է, ուրեմն դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր»

-Այդ դեպքում գուցե նոր եկեղեցի ե՞ն ուզում ստեղծել: Ձեր շրջանակներում կա՞  այդպիսի բնութագրում՝ «Վեհարանը՝ վեհին» շարժմանը։

-Ես արդեն ասել եմ, որ այս մարդու գլխի մեջ պատկերվում է եկեղեցի՝ առանց հոգևորականության, կամ՝ հոգևորականություն, որը պետք է իրեն հլու հնազանդ ծառայի։ Մինչդեռ և՛ սուրբ գրքով, և՛ մեր եկեղեցական ընկալման մեջ, եկեղեցին հենց աշխարհիկ իշխանություններին զսպելու առաքելությունն ունի, որովհետև աշխարհիկ իշխանությունները, օժտված լինելով ուժային կառույցներով, հակում ունեն բացարձակեցման։ Եվ, եթե պատկերով փորձենք հասկանալ, եկեղեցական իշխանությունը պետք է փարվի աշխարհիկ իշխանությանը, և, թեկուզ, ծակծկվելու գնով՝ եկեղեցին պետք է իր վրա վերցնի բոլոր այն հարվածները, որոնք կարող են ստանալ ազգը և պետությունը։ Դրա համար, երբ էլ եկեղեցականությունը հալածվում է, ուրեմն դրսից կա եկեղեցին քանդելու, թուլացնելու ծրագիր։ Եկեղեցականությունը, որպես կանոն, միշտ հալածվում է այդ նպատակով։

«Կուսակրոնության թեման՝ այն, ինչ այսօր ներկայացվում է աշխարհիկ իշխանությունների կողմից, նախ իրենց խնդիրը չէ»

- Թեման շատ անսպասելի տեղից ծագեց՝ կուսակրոնությունը, որը շատ շշուկով քննարկվող հարց էր, հիմա առաջնային նշանակություն է ստացել։ Այս թեմայի այդքան լուրջ արծարծումը մտնո՞ւմ է արդյոք եկեղեցական մտածողության մեջ, և դրան ի՞նչ խստությամբ է վերաբերվում եկեղեցին։

-Կուսակրոնության ուխտի թեման հայ եկեղեցու կանոնական խնդիրներից է, կենսակերպի ընտրության խնդիր է՝ իր բոլոր հետևանքներով։ Կուսակրոնությունը՝ լոկ որպես կենսաձև, ինքնին առաքինություն չէ, որ մեկն ասի՝ ես կուսակրոն եմ, բայց ոչ մի բարիք չգործի դրանով։ Կուսակրոնությունը հոգևորականը ընտրում է այն դեպքում, երբ ինքը պատրաստ է, մի կողմ դնել այն, ինչը իր կոչումն էր՝ մարդու կյանք տալու կոչումը, դա ավելի մեծ բանով փոխարինելու համար։ Դրա նպատակն է երկրում, հասարակության մեջ, եկեղեցու ներսում՝ նպաստելու, որպեսզի կյանքը հոսի։ Եթե ավելի մեծ բարիք չի գործելու, ուրեմն կուսակրոնությունը ոչ մի իմաստ չունի։ Մեր եկեղեցու երախտավորներից Արշակ Տեր-Միքելյանն ասում էր՝ կուսակրոնությունն ինքնին առաքինություն չէ, այլ անձնազոհության, անձնվիրության միջոց է, որ ինքն իր ծառայությունը կատարի բարիք գործելով։ Եվ դա է պատճառը, որ մեր եկեղեցում կուսանաց վանքեր շատ չեն եղել կամ համարյա չեն եղել, ինչը մենք շատ ենք տեսնում կաթոլիկ աշխարհում, որովհետև նաև մտածողության որոշ տարբերություններ կան։

-Իսկ որպես կանոնական խնդիր ինչպե՞ս է դիտարկվում։

-Մեր եկեղեցում կան կանոնների կիրառման մեխանիզմներ՝ կարգապահական հանձնախումբ, եպիսկոպոսական մարմիններ, և եթե եկեղեցում խնդիրներ են ծագում, դրանք բարձրանում է վեր և լուծումներ են ստանում։ Բայց, տեսեք, երբ ասվում է, որ կուսակրոնության ուխտի խախտումը կանոնական դրությամբ ենթադրում է անմիջական կարգալուծություն և եկեղեցուց վտարում, սրանով մենք ընկալման սխալ ենք թույլ տալիս։ Հոգևորականները, սուրբ խորհրդին մոտենալով, մեղքերի խոստովանություն են անում և թողություն են ստանում, այնպես, ինչպես բոլոր մնացած հավատացյալները։ Այդ խոստովանությունների ցանկի մեջ ներառված են այն բոլոր մեղքերը, որոնք առնչվում են ընտանիքին, ողջախոհությանը, կրքերին։ Հիմա, եթե իրենք՝ այդ անմիջական պատժի տրամաբանությամբ, ճիշտ են, ուրեմն, հոգևորականների համար ապաշխարության այդ ցանկը պետք է բացառված լիներ, որովհետև նրանք բացարձակ իրավունք չէին ունենալու այդ մեղքը գործել։ Իսկ դա քրիստոնեություն չէ։ Սա ի՞նչ է՝ սա միայն քրիստոնեության խեղաթյուրում է, սա հավատաքննությո՞ւն է, գուցե։ Եկեղեցուն այս կարգի մարդիկ միշտ մեղադրել են ինկվիզիցիա կիրառելու մեջ, չնայած մեր եկեղեցին դրա հետ կապ չի ունեցել, բայց հիմա իրենք մոտենում են եկեղեցուն ինկվիզիցիոն մեթոդներով և գործիքներով։ Կուսակրոնության թեման՝ այն, ինչ այսօր ներկայացվում է աշխարհիկ իշխանությունների կողմից, նախ իրենց խնդիրը չէ, և երկրորդը՝ եթե եկեղեցու խնդիրն է, ապա նրանք բացարձակ տեղյակ չեն եկեղեցական մտածողությունից։ Եվ այն խորհրդականները, որ իրենք ունեն, կա՛մ կիսագրագետ են, կա՛մ ուղղակի լցված են մաղձով։

- Դա նշանակում է, որ բոլոր մեղքերը հավասա՞ր են։

-Նկատի ունենանք, որ մեղքը սկսվում է մտքից, ներաշխարհից, հետո այն վերածվում է խոսքի ու գործի։ Հիմա, երբ մեկը մարդ է սպանում, սա քրեական հոդվածի տակ է ընկնում։ Բայց հոգևոր առումով, մարդուն  խոսքի  մակարդակով սպանելն էլ է սպանություն։ Այսօր, ահա, տեսնում ենք, ինչպիսի տեռոր, ինպիսի ահաբեկչական խոսք է հնչում Հայաստանի թիվ մեկ ամբիոնից։ Ամեն անգամ, երբ ԱԺ նիստ է լինում, ես չեմ հիշում գոնե մի դեպք, որ լսած չլինեմ խոսքի մակարդակով սպանության օրինակներ, նրանք մարդուն ժխտում են ուղղակի։ Ի դեպ, այսօր բանտում են գտնվում այն արքեպիսկոպոսները, որոնց վրա չկա՝ օրվա վարչապետի սևեռուն, կպչուն գաղափար դարձած, կուսակրոնության մեղադրանքը։ Բայց նրանք բանտում են, սա էլ նկատի ունենանք։

«Մենք ապրում ենք այսօր աբսուրդի թագավորությունում»

- Բագրատ սրբազանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել իր ձեռնադրության 30-ամյակի առթիվ, ինչպե՞ս եք այդ ուղերձը մեկնաբանում։

-Տեսեք՝ ինչ է ասում Բագրատ սրբազանը (ընթերցում է՝ AT)․«Այսօր հետահայաց քննությամբ՝ ես ապրում եմ գողացված կենսագրության և պատվի, փշրված երազների և աղճատված տեսիլքի, կորսված Արցախ պաշտելի Հայրենիքիս և բզկտված ու բզկտվող Հայաստան աշխարհիս իրականության մեջ՝ թշնամական բանտերում գտնվող եղբայրներիս անարգանքով, բազմահազար նահատակ եղբայրներիս ու հայրերիս արյան դիմաց գլխահակ, անհայտության մեջ գտնվող զավակների վերադարձի անորոշությամբ պատված, վիրավոր ընկերներիս դիմաց՝ անպատասխան, ծանր բեռի տակ կքած ժողովրդի մոլորված ու խաբված հոգեվիճակին անարձագանք»։ Ահա՝ ընկած Արցախ, Բաքվի բանտում գտնվող մեր եղբայրները, անհետ կորածներ, վիրավորներ, զոհեր,  այս բոլոր աղետները, որոնք թվարկվում են,  ինքը՝ Բագրատ Սրբազանը, դրանց համար մեղավոր չէ։ Իսկ ովքեր մեղավոր են, պատասխան տվե՞լ են, չեն տվել։ Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու։ Եթե նայում ենք՝ օրենքները և Սահմանադրությունը և այն լիազորություններն ու պարտականությունները, որոնք մենք պատվիրակել ենք այսօրվա իշխանություններին, մեծամասամբ այս ամենի համար օրվա իշխանություններն են մեղավոր։ Մինչդեռ այսօր  բանտում են մարդիկ, ովքեր մեղավոր չեն այս ամենի համար ու բողոքում են հենց այդ ամենից։ Միքայել սրբազանը, որ հայտնվեց բանտում, մեկ բան էր ասում՝ այս մարդը (վարչապետը, AT) Սահմանադրություն է խախտել, օրենքներ է բռնաբարել և դա անում է ամենօրյա ռեժիմով, ո՞ւր են իրավապահ և արդարադատության մարմինները։ Սա էր ընդամենը նրա ասածը, ու դա գնահատվեց որպես հեղաշրջում անելու կոչ։ Ուրեմն, եզրահանգումն այս է՝ մենք ապրում ենք այսօր աբսուրդի թագավորությունում։

Մանրամասն՝ Armenia Today-ի տեսանյութում

Հեղինակ՝ Շաքե Ավոյան

 

telegram
Tags: եկեղեցիՌուբեն վարդապետ Զարգարյան

Հարակից հրապարակումներ

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է...

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ 200 000 դրամ վարչական տույժ է կիրառել՝ գույքի և եկամուտների...

ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56

Բժշկական զննության ժամանակ հուլիսի 20-ի առավոտյան կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը, հայտնում...

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12

Load More
Xosum
  • Լուրեր
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար
Աշխարհում

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական քարոզարշավի արժեքը հասել է 37,5 մլրդ դոլարի, Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար...

Read moreDetails
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа
Տարածաշրջան

Wildberries-ը էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09

Wildberries ընկերությունը «անվտանգության պահանջներին համապատասխան» էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Կրասնոդարի երկրամասի...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ