ԱՄՆ Պետդեպարտամենտն ազատել ավելի քան 1350 աշխատակցի, այդ թվում՝ 1107 քաղաքացիական ծառայողի և 246 դիվանագետի, հայտնում է Reuters-ը։
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո հեռանում՝ իրենց հետ վերցնելով իրերը։ Նրանց ձեռքին պաստառներ են՝ «Մենք բոլորս արժանի ենք ավելի լավին»:
Ըստ կայքի՝ Պետդեպարտամենտը նշել է, որ կրճատումներն ուղղված են «ոչ հիմնական, կրկնվող կամ անարդյունավետ» բաժինների վերացմանը։
Աշխատանքից ազատումները կապված են Դոնալդ Թրամփի նախընտրական խոստման հետ՝ կրճատել պետական ծախսերը և պաշտոնյաների թիվը: Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր իր գրեթե 20 000 աշխատուժը 18%-ով կրճատելու ծրագրերի մասին՝ կամավոր կրճատումների և կրճատումների միջոցով: