Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ-ն, հայտնում է Shamshyan.com-ը
Նշվում է, որ պայթյունի մասին ահազանգն ստացվել է ժամը 18։40-ի սահմաններում։ Ըստ կայքի՝ դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։