ՌԴ Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին արտաքսում են Ռուսաստանից, հայտնում է SHOT-ը։
Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ նա Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մոտակա չվերթով մեկնում է Բաքու։
Ավելի վաղ Իբրահիմովին զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից՝ երկրում գտնվելու կանոնները խախտելու համար: Նա խոստացել է մեկնաբանություններ տալ Ադրբեջան վերադառնալուց հետո։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ ՔԿ-ն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Մոսկվան Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներին ազատ արձակելու պահանջով: Հուլիսի 2-ին Բաքուն էր բողոք ներկայացրել ռուսական կողմին: