Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (աշխարհի 20-րդ ռակետ) դուրս է եկել «Ուիմբլդոն 2025»-ի քառորդ եզրափակիչ։
Չորրորդ շրջանի խաղում նա վստահ հաղթանակ է տարել լեհ թենիսիստ Կամիլ Մայխշակի (ATP վարկանիշում 109-րդ տեղ) նկատմամբ՝ 6:4, 6:2, 6:3 հաշվով, հաղորդում է Wimbledon.com-ը։
Պայքարը տևել է 1 ժամ, 47 րոպե։ Խաչանովը 10 էյս է կատարել, որևէ կրկնակի սխալ չի թույլ տվել և իրացրել է 10 բրեյք-փոյնթից 6-ը։
Հաջորդ փուլում Խաչանովը կխաղա ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դեմ, ով նախորդ փուլում հաղթել էր ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Հաղթանակի դեպքում Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կհասնի «Մեծ սաղավարտի» կիսաեզրափակիչ։
Խաղին տրիբունաներից հետևում էր թենիսիստի հայրը՝ Աբգար Խաչանովը, որը մասնագիտությամբ բժիշկ է և նախկինում զբաղվել է վոլեյբոլով։
Մրցապայքարից հետո Խաչանովը Championat.com-ի թղթակցի հետ կիսվել է տպավորություններով՝ նշելով, որ գոհ է իր խաղից։
«Բացարձակ անկեղծությամբ կարող եմ ասել՝ հիանալի թենիս եմ խաղացել, առնվազն՝ իմ տեսանկյունից։ 2023 թվականի խոտածածկ մրցաշրջանը բաց թողեցի վնասվածքի պատճառով և այն ժամանակ մտածում էի՝ գուցե էլ երբեք չվերադառնամ խոտի վրա խաղալու։ Բայց այս տարի ամեն ինչ այլ է։ Ես կրկին վայելում եմ խաղը։ Անսահման երջանիկ եմ, որ վերադարձել եմ լավագույն ութնյակ և, իհարկե, ուզում եմ ևս մեկ քայլ առաջ գնալ»,- ասել է թենիսիստը:
Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալ է նվաճել Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի...
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող միջազգային «Ուժեղագույն մարզիկների գավաթ» մրցաշարի հաղթող, հայտնում է Sportaran-ը։ Մրցաշարի եզրափակչում...
Հայաստանը ներկայացնող Սարգիս Բեգոյանը (61 կգ) դուրս է եկել Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ,...
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի 1/8 եզրափակիչ, հայտնում է Championat.com-ը։ Երրորդ շրջանում...
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը: Բաչկովը ժամանակից շուտ հաղթել...
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Ուիմբլդոն-2025»-ի երրորդ շրջան, հայտնում է Championat.com-ը։ Երկրորդ շրջանում...
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իրանցի պաշտոնակցի՝ Աբբաս Արաղչիի հետ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի...
ԿարդալDetailsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ»,...
ԿարդալDetails«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]
Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին
2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news